Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ն «մաքրվում» է

ԲՀԿ-ն «մաքրվում» է
21.05.2012 | 12:12

ԲՀԿ-ի շուրջ անորոշության մառախուղը դեռ չի պարզվում: Գագիկ Ծառուկյանը կարծես գտել է իր կուսակցության ցուցակով խորհրդարան անցած «անհնազանդներին» «սանձահարելու» միջոցը: Ինքնագործունեությամբ փայլող Վարդան Օսկանյանը հազիվ թե իր մտքերն արտահայտելու բարձրագույն ամբիոն ունենա: Մեր տեղեկություններով, վերջինս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԲՀԿ-ի ցուցակից ևս երեքը նույն բախտին են արժանացել՝ Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, որը, ի դեպ, ծննդով ջավախքցի է և ժամանակին վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականն էր:
Հետաքրքիր զուգադիպությամբ հիշյալ անձանցից գրեթե բոլորը դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ու ստացվում է՝ ԲՀԿ-ի ղեկավարը «ազատվում» է հենց նրանցից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ